Իրանի արտգործնախարարի տեղակալ, ԱՊՀ և Կովկասի երկրների հարցերով վարչության ղեկավար Ղոլամռեզա Բաղերի Մողադամը IRNA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը պլանավորում է մեկ ամսվա ընթացքում իրագործել Իրանից գազ ներկրելու գործարքը։
Մողադամի խոսքով, Վրաստանը արդեն ձեռք է բերել իրանական գազը, սակայն առայժմ չի արտահանել Իրանից։
«Վրաստանից հայտնել են, որ մեկ ամսից կանցնեն ներմուծման իրականացմանը», - հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Ներկայումս Ադրբեջանն է համարվում Վրաստանի գազի հիմնական մատակարարը։ Որոշ քանակության գազ Վրաստանը նաև Ռուսաստանից է ստանում։