«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ուրբաթ օրը Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի ռազմաբազաներից մեկի դեմ Թալիբան շարժման գրոհայինների նախաձեռնած հարձակման հետևանքով ավելի քան 100 աֆղանստանցի զինծառայող էր զոհվել: