ՀՀԿ-ն երևանցիներին ոչ միայն խոստումներ է տալիս, այլև «արված գործ» ներկայացնում

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ի քարոզչական հանդիպումը «Էրեբունի» համայնքում, 21-ը ապրիլի, 2017 թ․

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն սկսեց մայրաքաղաքի «Էրեբունի» համայնքից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ի ընտրացուցակի վերին հորիզոնականները զբաղեցնող մյուս ներկայացուցիչները այսօր, ներկայացնելով իրենց ծրագիրը, երևանցիներին հորդորեցին ավագանու ընտրություններում իրենց քվեն տալ Հանրապետականին, որը ոչ միայն խոստումներ է տալիս, այլև «արդեն արված գործ է ներկայացնում»: