Մի քանի տոնավաճառների մեծաթիվ աշխատողներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Առևտրականները նշում են, որ արդեն երեք օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել, հաճախորդներին հսկիչ դրամարկղային (ՀԴՄ) կտրոններ տրամադրել։
«Հանգի'ստ թողեք մեզ», - ասում են ցուցարարները։
Առևտրականների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և առաջարկեց 10 հոգուց բաղկացած խումբ կազմել ու բարձրանալ վարչապետի մոտ։ Ցուցարարները մերժեցին առաջարկը՝ պահանջելով, որ վարչապետն իջնի և ներքևում լսի իրենց։
Մանրամասներն՝ ավելի ուշ