Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը: Որոշումը հրապարակվեց այսօր առավոտյան:

Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Նրա նկատմամբ երկամսյա կալանքը խափանման միջոց է սահմանվել մարտի 24-ին:

Մանրամասները տե՛ս այստեղ