Բելգրադում բողոքի ցույցերը շարունակվում են

Սերբիա - Ապրիլի 19-ի բողոքի ցույցը Բելգրադում

Չնայած անձրևոտ և ցուրտ եղանակին՝ հարյուրավոր մարդիկ արդեն 17 օր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում Բելգրադում:

Ցուցարարների պնդմամբ՝ Սերբիայում «բռնապետություն» է սկսվել, երբ ապրիլի 2-ի նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: