Այսօր ուշ երեկոյան, ժամը 22:00-ի մոտ ռուս զիծառայող, ապրիլի 16-ից փնտրվող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության Մուշ բաժանմունք:
Ռուս զինծառայողը հայտնաբերվել է Մուշ թաղամասի բնակարաններից մեկում: Նախնական տեղեկություններով, բնակարանը վարձակալությամբ է տրված Լոշմանովի ծառայակիցներից մեկին:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն: