Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս է եկել գնումներ կատարելու և չի վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել է ոստիկանություն: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը:
Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ռուսական կողմի ներկայացրած դիմումի մեջ նշված է, որ Լոշմանովը զինված չէ: Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ռուս զինծառայողների անհետանալու դեպքեր նախկինում ևս գրանցվել էին: Ամիսներ առաջ նրանցից մեկին հայտնաբերեցին Երևանում, մեկ այլ զինծառայողի էլ հայտնաբերել էին Ոսկեհասկ գյուղի բնակիչները: