ԱՄՆ փոխնախագահը արդյունավետ է գնահատել ամերիկա-ճապոնական երկկողմ բանակցությունները

Ճապոնիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդյունավետ է գնահատել երկկողմ բանակցությունները, որոնք կարող են առաջիկայում ճապոնական շուկայի դռները բացել ամերիկյան արտադրանքի համար:

Փենսը չի բացառել, որ Վաշինգտոնի և Տոկիոյի երկխոսության արդյունքում կնքվի նոր երկկողմ առևտրային համաձայնագիր:

Երկու երկրների ղեկավարները՝ Դոնալդ Թրամփը և Սինձո Աբեն, ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը իրենց նախարարներին հանձնարարել են ակտիվացնել տնտեսական հարցերով շփումները: Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածու Թրամփը խոստացել էր վերանայել գործընկերների՝ այդ թվում Ճապոնիայի հետ առևտրային հարաբերությունները