Ֆրանսիայում ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

Ոստիկաններն այն շենքի բակում, որտեղ բնակվում է ձերբակալվածներից մեկը, 18-ը ապրիլի, 2017թ.

Ֆրանսիայում ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով՝ Մարսելում երկու մարդ է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտարարել է, որ նրանք հարձակում էին պլանավորել ապրիլի 23-ին՝ երկրում նախատեսված նախագահական ընտրությունների օրը։

Ձերբակալվածներից մեկը 23 տարեկան է, մյուսը՝ 29։ Ոստիկանությունը հայտնում է, որ երկուսն էլ նախկինում դատված են եղել և բանտում կարող էին մնալ ծայրահեղական իսլամի ազդեցության տակ։

Ֆրանսիայում անվտանգության միջոցները խստացվել են։