Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 55 անգամ, արձակվել է 640 կրակոց

ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված է հաղորդագրությունում: