Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել երեկ կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտարարել է երկրի առաջատար ընդդիմադիր ուժի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:
«Երկրի բազմաթիվ շրջաններից տեղեկություններ են ստացվում, որ երեկ կայացած հանրաքվեի ընթացքում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, բացի այդ որոշ տեղերում քվեների հաշվարկը գաղտնի է իրականացվել», - նշել է Թեզջանը` հավելելով, որ Գերագույն ընտրական խորհրդի որոշումը` հաշվարկել նաև չկնքված քվեաթերթիկները, հակասում է օրենքին:
Պաշտոնական տվյալների համաձայն, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների օգտին է արտահայտվել ընտրողների 51 տոկոսից ավելին: