Թուրքագետ. Այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չեն

Այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ վերլուծելով Թուրքիայում երեկ կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։

«Ըստ էության, երկիրը բաժանվել է երկու հատվածի. մյուս կողմից մեծ քաղաքների բնակչությունը, ծովեզրյա շրջանների բնակչությունը, որոնք ավանդաբար զարգացած շրջաններ են, դեմ են քվեարկել, որը վկայում է, որ բնակչության այն հատվածը, որն ավելի բարձր կրթական ցենզ ունի, ապրում է ավելի զարգացած պայմաններում, ըստ էության, դեմ է այս փոփոխություններին։ Եվ, համապատասխանաբար, կողմ են այն շրջանների բնակիչները, որոնք ավելի հետ են մնացել ժամանակակից զարգացումներից։ Սպասվում էր, որ քրդաբնակ շրջանների բնակիչները դեմ կքվեարկեն, և սա ակնհայտ է», - ասաց Սաֆրաստյանը՝ շարունակելով. - «Մյուս կողմից քրդամետ կուսակցությունը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը հնարավորություն է ստացել գործելու, ըստ էության գլխատված է՝ ղեկավարությունը նստած է բանտերում, եթե կուսակցությունը գլխատված չլիներ, ես համոզված եմ, որ ավելի մեծ ձայներ կստանային «դեմ»-ի կողմնակիցները, և սա բավական կարևոր նշանակություն կունենար»։

Մանրամասներն՝ ավելի ուշ