Թուրքիայի ղեկավարները քվեարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքում

Թուրքիայում այսօր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է Ստամբուլում գտնվող տեղամասերից մեկում` կնոջ և թոռների ուղեկցությամբ:

«Հուսով եմ, որ մեր ժողովուրդն այսօր կքվեարկի շատ ավելի արագ զարգացման և փոփոխությունների օգտին», - հայտարարել է Էրդողանը:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը քվերակել է սահմանադրական փոփոխություների հակառակորդների միջնաբերդ համարվող Իզմիր քաղաքում:

«Մենք մեծ հարգանքով կվերաբերենք ժողովրդի կայացրած ցանկացած վճռին: Մեր ժողովրդի ցանկացած որոշում մեզ համար լավագույնն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը: