Առնվազն 16 մարդ է զոհվել Հալեպում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: Սիրիացի իրավապաշտպանների տարածած տեղեկատվությունը վկայակոչելով՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մարդատար ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել Իդլիբ նահանգից տարհանվող շիա մահմեդականներին տեղափոխող ավտոբուսների շարասյան հարևանությամբ: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ Էլ-Ֆուա և Քեֆրայա գյուղերի տարհանված բնակիչները ժամանել են Հալեպի արևմուտքում գտնող արվարձաններից մեկը: