Լավրով. Հարկավոր է ապահովել Սիրիայում քիմիական հարձակման քննության թափանցիկությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից Սիրիայում իրականացվող հետաքննությունը փոքր-ինչ գաղտնի բնույթ է կրում», - Քաթարի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ավարտին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Իդլիբ նահանգում ապրիլի 4-ին տեղի ունեցած հարձակումը պետք է հետաքննվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող պետությունների փորձագետների ներգրավմամբ: «Շատ կարևոր է այդ գործընթացի թափանցիկության ապահովումը: Մինչ այժմ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չգիտես ինչու գաղտնի է գործում», - հայտարարել է Լավրովը:

Սիրիայի Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը, հիշեցնենք, ըստ վերջին տվյալների գերազանցում է ութ տասնյակը: