ԱՄՆ-ը չի մասնակցում Աֆղանստանի հարցով մոսկովյան համաժողովին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոներ, արխիվ

Միացյալ Նահանգները չի մասնակցի Աֆղանստանի հարցով այսօր Մոսկվայում բացվող միջազգային համաժողովին: Այս մասին նախօրեին ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները: Նա նշել է, որ պարզ չէ այդ հանդիպման նպատակը, հավելելով, թե Ռուսաստանը կարծես փորձում է միակողմանիորեն ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Ռուսաստանը 12 երկրների ներկայացուցիչների հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Աֆղանստանում ազգային հաշտության հասնելու հարցերը, իշխանության ու «Թալիբան» շարժման միջև ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորությունները: