Ռուսաստանի Սարատով քաղաքում ոստիկանությունը ներխուժել է հայտնի վիդեոբլոգեր Վյաչեսլավ Մալցևի տուն և տարել նրան Մոսկվա հարցաքննության։
Մալցևն անցած տարի «Պառնաս» ընդդիմադիր կուսակցության ցուցակի երկրորդ տեղով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցությունը տեղեկացրել է, որ մինչ Մոսկվա մեկնող ինքնաթիռ նստելը Մալցևը սրտի կաթված է ստացել և այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Վիդեոբլոգերին հարցաքննել են նախորդ ամիս Մոսկվայում անցկացված հանրահավաքի ժամանակ ոստիկանի վրա հարձակման գործով։