ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցության հարցը

ՀՀԿ-ն այս պահին քննարկում է ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցության հարցը, այսօր այսօր հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո:։

«Հաշվի առնելով, որ քննարկումները դեռ չեն ավարտվել, կոռեկտ չի լինի, որ քննարկենք ապագա կառավարության, նախարարական պորտֆելների, ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների հարցը։ Դրանք դեռ չեն քննարկվել», -նաև ասաց Շարմազանովը։

Նա վերահստատեց, որ Կարեն Կարապետյանը մնալու է վարչապետի իրենց թեկնածուն և նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց օրակարգում չկա։

Շարմազանովը նաև նշեց, որ մամուլում շրջանառվող լուրերը հնարավոր է իրականություն դառնան և ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը ապագայում գործուղվեն Պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ քաղաքական որոշումը արդեն կայացված է և մնացածը ժամանակի հարց է։