Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում շուրջ երկու ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայում իրականացված քիմիական հարձակման ֆոնին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերությունների ֆոնին: Վաշինգտոնը պնդում է, որ քիմիական զենքը կիրառելու հրահանգը տվել է Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Նախքան Պուտինի հետ հանդիպումը Թիլերսոնը մի քանի ժամ շարունակ բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կրեմլը նախապես չէր հայտարարել Թիլերսոնին ընդունելու՝ Պուտինի մտադրության մասին, և մինչև վերջին պահը հայտնի չէր՝ Պուտին – Թիլերսոն հանդիպում կկայանա, թե՞ ոչ: