Այսօր մեկնարկում է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի երկօրյա այցը Սերբիա և Կոսովո:
Բելգրադ մեկնելուց առաջ նա հայտարարել է. - «Մենք տեսնում ենք, որ անցյալի որոշ վերքեր դեռ խորն են, և բարձր է մնում լարվածությունը»:
Գաբրիելն ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է անելու աջակցել ժողովրդավարության զարգացմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Ապրիլի 16-ին Զիգմար Գաբրիելը այցելելու է նաև Ալբանիա և Մակեդոնիա: Բալկանյան այդ երկրները Եվրամիությանը հեռանկարում անդամակցելու թեկնածուներ են: «Ես փոխանցելու եմ իմ գործընկերներին, որ Եվրամիության ճանապարհը բաց է մնում, եթե նրանք բաժանարարությունների և լճացման փոխարեն ընտրեն բարեփոխումներն ու առաջընթացը», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը: