Մահմուդ Ահմադինեժադը՝ Իրանի նախագահի թեկնածու

Իրան - Մահմուդ Ահմադինեժադը նախագահի թեկնածու գրանցվելուց հետո, Թեհրան, 12-ը ապրիլի, 2017թ․

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում են երկրի պետական լրատվամիջոցները:

Նախագահական ընտրությունները Իրանում անցկացվելու են մայիսի 19-ին:

Կոշտ պահպանողական դիրքորոշում ունեցող Ահմադինեժադը նախկինում երկու ժամկետով նախագահ է եղել: