Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, որ Շուշիի մզկիթի պեղումների և վերանորոգման շինարարական աշխատանքների հետ կապված հարցերը քննարկելու է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ՝ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է, թե հնարավոր է՝ առաջիկայում եռակողմ հանդիպում անցկացվի, այն կազմակերպելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել:
«Մենք բողոքում ենք հայերի նման գործողությունների դեմ», - հայտարարել է Ադրբեջանի կրոնական առաջնորդը: