Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Բացման խոսքերից հետո հանդիպումը կշարունակվի փակ ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները ժամեր են տևում և երբեմն միայն գիշերն են ավարտվում:
Հանդիպման արդյունքները Թիլերսոնը և Լավրովը կամփոփեն համատեղ ասուլիսում:
Տե՛ս նաև այստեղ