Մեծ յոթնյակի երկրների և մերձավորարևելյան հինգ պետությունների` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Հորդանանի արտգործնախարարները Իտալիայի հյուսիսում գտնվող Լուկկա քաղաքում կայացած բանակցությունների ընթացքում այսօր այդպես էլ չեն կարողացել միասնական քաղաքականություն մշակել Սիրիայի հարցում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը նշել էր, որ այս հանդիպման ընթացքում կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Սիրիայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: