Բնապահպանության նախարարություն. Շրջակա միջավայրին հասցվել է 2 մլն 860 հազար դրամի չափով վնաս

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Դավթաշեն վարչական շրջանում արձանագրված ծառահատումների վերաբերյալ։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. - «Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգը պարզելու նպատակով բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի: Բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860 հազար դրամի չափով: Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով»: