Էրդողան. Հանրաքվեից հետո Եվրոպան պատասխան է տալու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիմանկարով մեծ պաստառ Ստամբուլում, ապրիլ, 2017թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է, թե իր երկրում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից հետո Եվրոպան պատասխան է տալու «թուրքերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ճնշումների համար»։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում պաշտոնական Անկարան կոշտ հայտարարություններով է հանդես գալիս եվրոպական մի շարք երկրների դեմ, նույնիսկ «ֆաշիզմի» մեջ մեղադրում մասնավորապես Գերմանիային, քանի որ այդ պետությունները թուրք պաշտոնյաներին և գործիչներին թույլ չեն տալիս սահմանադրական հանրաքվեի քարոզչություն իրականացնել իրենց տարածքներում: