Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլի մամուլի ծառայությունը այսօր հաղորդում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել:

Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին անթույլատրելի են համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները, և արտահայտվել են Սիրիայի Իդլիբ նահանգի քիմիական հարձակման միջադեպը անաչառ հետաքննելու օգտին, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: