Եգիպտական Տանտա քաղաքի եկեղեցում ռումբի պայթյունից 21 մարդ զոհվել է, 50-ը` վիրավորվել, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը:
Որևէ ահաբեկչական կազմակերպություն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:
Պայթյունը տեղի է ունեցել եկեղեցում Ծաղկազարդի տոնի առթիվ եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ:
Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10 տոկոսը և պարբերաբար հայտնվում են մահեդական ծայրահեղակաների թիրախում:
Կահիրեի խոշորագույն Ղպտիական տաճարում անցած տարեվերջին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 25 մարդ էր զոհվել: