Լեհաստանի հյուսիսում, ակներևաբար գազի պայթյունից, բազմաբնակարան շենք է փլուզվել: Լեհ պաշտոնյաների փոխանցմամբ առնվազն հինգ մարդ զոհվել է, այդ թվում` երկու երեխա: Չորս մարդու հաջողվել է դուրս բերել փլատակներից և տեղափոխել Սվիբոդժիցե քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ ծառայության տվյալներով, պայթյունի պահին շենքում գտնվել է 15 մարդ: