Ինգուշեթիայում երկու ոստիկան է սպանվել

Ոստիկանական հատուկ գործողություն Ինգուշեթիայում, արխիվ

Այսօր առավոտյան Ինգուշեթիայում երկու ոստիկան է սպանվել: Անհայտ հանցագործներն ինքնաձիք զենքերից կրակ են բացել Մագոբեկ քաղաքում ճանապարհային պարեկություն իրականացնող ոստիկանների ավտոմեքենայի վրա: Ոստիկաներից մեկը մահացել է տեղում, մյուսը հիվանդանոցում: Միջադեպի մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Հյուսիսկովկասյան տարածաշրջանում իսլամիստ զինյալները հաճախ են հարձակումներ գործում ոստիկանների կամ պաշտոնյաների վրա: Այս զինյալներից ոմանք, ենթադրաբար, առնչություն ունեն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ: