ՀՎԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ ՀՎԿ-ն չի մասնակցի մայիսի 14-ին կայանալիք՝ Երևանի ավագանու ընտրություններն:

«Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին:

Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ»,- մասնավորապես, նշված է հաղորդագրության մեջ: