Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է՝ Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ, Երևանի կառույցի պատասխանատու Տարոն Մարգարյանը, այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ», - հավելեց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը:
Մանրամասները տե՛ս այստեղ