Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: