Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու ապրիլի 2-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթել է գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:
Երիտասարդ ցուցարարները խորհրդարանի շենքի դիմաց սուլել են, բղավել, թե Վուչիչը գողացել է իրենց ձայները:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վուչիչն ասել է, թե «հանդուրժում է բողոքի ցույցերը, քանի դեռ դրանք խաղաղ են»:
«Մենք ժողովրդավար պետություն ենք, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի երջանիկ կամ դժբախտ լինել ընտրությունների արդյունքում», - ասել է ընտրված նախագահը: