Հայաստանի ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ասված է հաղորդագրությունում: