Այսօր տեղական ժամանակով ժամը 6:09 (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 5-ին 9:09) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 35.82 աստիճան և արևելյան երկայնության 60.47 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Իրանի Մեշխեդ քաղաքից 91 կիլոմետր դեպի հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալլ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, և տուժել է ևս 30 մարդ:
Հայաստանի տարածքում ցնցումներ չեն զգացվել: