Սաունայում վայր ընկնելու հետևանքով ռուսաստանցի սենատոր է մահացել

Ռուսաստան - Վադիմ Տյուլպանովը Դաշնության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի դաշնային քննչական կոմիտեն հաղորդում է, որ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամ Վադիմ Տյուլպանովը Սանկտ Պետերբուրգում երեկ մահացել է սաունայում սայթաքելու և վայր ընկնելիս ստացած ուժեղ հարվածի հետևանքով: Ռուսական մամուլը գրում է, որ նա գանգի վնասվածք է ստացել:

52-ամյա Տյուլպանովը Դաշնության խորհրդի անդամ էր 2011 թվականից, իսկ մինչ այդ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահն էր: