Ջարեդ Քուշները լավատես է Մոսուլի ազատագրման հարցում

Իրաք - Ջարեդ Քուշները (աջից) ուղղաթիռով թռչում է Բաղդադից, 3-ը ապրիլի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները լավատես է և կարծում է, որ Իրաքի զինված ուժերը հաջողությամբ կվերագրավեն Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Քուշներն այդ մասին հայտարարել է Իրաք կատարած այցի ժամանակ:

Երկօրյա այցի ընթացքում նա եղել է մայրաքաղաք Բաղդադում և Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում: