Հունգարական խորհրդարանը համալսարանների մասին օրենք է ընդունել, որը փաստացի վերաբերում է մեկ ԲՈՒՀ-ի՝ Կենտրոնական եվրոպական համալսարանին: Օրենքը կարող է ստիպել ֆինանսիստ Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված համալսարանին լքել երկիրը:
Վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Սորոսի կողմից ֆինանսավորվող լիբերալ գաղափարախոսությամբ աչքի ընկնող հասարակական կազմակերպությունների մոլի քննադատներից է, ուրբաթ օրը հայտարարել է, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը խախտել է դիպլոմների հանձնման կարգը:
Կառավարության պնդմամբ, օրենքը ուղղված է կարգավորելու արտասահմանյան համալսարանների վարչական թերությունները:
Օրենքի համաձայն արտասահմանյան համալսարանները պետք է հանրակացարան ունենան ինչպես Բուդապեշտում, այնպես էլ այն երկրում, որտեղ հիմնվել են: 1991 թվականին հիմնադրված ԿԵՀ-ը , որում կրթություն է ստանում 1400 ուսանող, գործում է միայն Բուդապեշտում, հանդիսանում է միջազգային համալսարան, որը այլ երկրներում չունի մասնաճյուղ:
Կիրակի օրը Բուդապեշտում հազարավոր ուսանողներ, պրոֆեսորներ և ակտիվիստներ փողոց են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով ետ կանչել օրենքի նախագիծը: Եվս մեկ բողոքի ակցիա էլ նախատեսված է երեքշաբթի օրը: