«Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորվման բազային սկզբունքները»։
«Բակինսկի ռաբոչիյ» թերթում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։
«Այդ կապակցությամբ՝ մեր խնդիիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսևորել։ Սա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը և ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարևոր պայմաններն են»,- գրել է Լավրովը։