ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը «պատերազմի հանցագործ» է անվանում Ասադին

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ճեպազրույցի ժամանակ, Նյու Յորք, 3-ը ապրիլի, 2017թ․

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին անվանել է «պատերազմի հանցագործ»:

Բարձրաստիճան դիվանագետը պնդել է՝ ԱՄՆ-ը չի ընդունի Ասադի հնարավոր մասնակցությունը ընտրություններին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հեյլին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահի պաշտոնանկության վրա կենտրոնանալն այլևս առաջնայնություն չէ Միացյալ Նահանգների համար: