ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ երկրներին հորդորում է ավելի շատ գումարներ հատկացնել պաշտպանությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է Գերմանիային և Եվրամիության մյուս երկրներին ավելի շատ գումարներ հատկացնել պաշտպանությանը:

Ստոլտենբերգն ակնարկել է, որ իր այս հորդորը կապ չունի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ հնչեցրած նմանատիպ պահանջների հետ, և բացատրել է, թե Եվրոպայի հարևանությամբ այնպիսի երկրներ են՝ Ռուսաստանը, Սիրիան, Իրաքը, որ եվրոպացիներին պոտենցիալ անհանգստություն կարող են պատճառել: