ԵԱՀԿ առաքելությունը վաղը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:
Ըստ Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։