Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները երեկվա պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Այդ մասին ուշ երեկոյան Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ տվյալները դեռ վերջնական չեն։
Հիշեցնենք՝ երեկ պայթյուն է որոտացել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոպոլիտենում, որի հետևանքով, վերջին տվյալներով, 11 մարդ զոհվել է, կան շուրջ հինգ տասնյակ վիրավորներ:
Ռուսաստանի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել: