Քիչ առաջ պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը իրավապահ մարմիններում:
Պայթյունը տեղի է ունեցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» կայարանում, որը այժմ ծխով է պատված:
Life.ru-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մետրոպոլիտենի գնացքի վագոնում:
ՏԱՍՍ-ը հաղորդում է նաև, որ ըստ իր աղբյուրի՝ գնացքում գործել է առայժմ չպարզված սարք:
Ներկայումս փակված են Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի 7 կայարաններ:
Կրեմլի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի մասին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մանրամասները՝ քիչ անց