Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոդված է հրապարակել ռուսալեզում «Նովոյե վրեմյա» հայաստանյան թերթում:
«Երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ են բացվել Եվրասիական տնտեսական միության Հայաստանի միանալուց հետո: Միասին աշխատության են ՀՀ տնտեսությունը Եվրասիական միության կանոններին համապատասխանեցնելու ուղղությամբ», - նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը ողջունում է Հայաստանի ավանդը Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը գրում է․ - «Մոսկվան մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվ մասնակիցը»:
Լավրովը ըս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտող կողմերի հետ համաձայնեցված է հարցերի գերակշիռ մասը՝ բացառությամբ մի քանի լուրջ հարցերի: Միաժամանակ նա ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքից և փոխզիջումների գնալու նրանց պատրաստակամությունից:
Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումներին, արձանագրում է, որ դրանք հասել են 3 միլիարդի, Հայաստանում գործում է ռուսաստանյան կապիտալով շուրջ երկու հազար ընկերությունը:
Իսկ «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է Հայաստանի արտգործնախարարի հոդվածը:
Էդվարդ Նալբանդյանը հոդվածում հիշատակում է հայաստանցի բարձրաստիճան զիվորականներին՝ մարշալներին ու ծովակալներին, ովքեր «հայ և ռուս ժողովուրդների հպարտությունն են»:
Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Նալբանդյանը գրում է․ - «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է 1994 թվականի մայիսին 12-ին ստորագրվել զինադադարի մասին անժամկետ համաձայնագիրը»: