Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԺ պատգամավորները քննարկել են իրավիճակը սահմաններում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանն արծարծվել են արտաքին և ներքին քաղաքականությանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: