Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, էլեկտրոնային եղանակով իրավունք ունեցող ընտրողների թիվը եղել է 877, քվեարկության մասնակիցներնը՝ 747, անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հետևյալն են.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 529
«Ծառուկյան» դաշինք - 73
«Ելք» դաշինք - 52
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն - 25
«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 17
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք - 2
Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 3
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 6