Արտաշատի 12/1 ընտրատեղամասում իրավիճակը փոքր ինչ լարված է։ «Ազատության» տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է տղամարդը քվեարկության ժամանակ պարզում, որ իր փոխարեն մի կին արդեն քվեարկել, ստորագրել և հեռացել է։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներից Բորիս Թամոյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ այս ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը քվերակել է քաղաքացու փոխարեն։
«Կինն օգնության կարիք ուներ, դիմեց հանձնաժողովին, հանձնաժողովի անդամը օգնության փոխարեն նրա տեղը քվեարկեց։ Ես ձայնագրել եմ, ներկայացրել եմ փաստաբանին։ Քաղաքացին օգնության կարիք ուներ, և օրենքով նրան օգնել կարելի էր, բայց նրա փոխարեն քվեարկել չի կարելի», - ասաց Թամոյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ